Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի Northern Coasts («Հյուսիսային ափեր») զորավարժությունները, ինչի մասին ասվում է կազմակերպության ռազմածովային միացյալ հրամանատարության կայքում։ Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը



Զորավարժությունները կանցկացվեն գերմանացի զինվորականների ղեկավարության ներքո։ Ընդհանուր առմամբ վարժանքներին մասնակցում են 37 նավեր, 5 ուղղաթիռներ և 3300 զինվորականներ 16 երկրներից։ Զինվորականները հմտություններ կզարգացնեն ծովային փոխադրումների պաշտպանության, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի, էմբարգոյի պահպանումն ապահովելու և մարդասիրական օգնության ցուցաբերման ոլորտներում։



Northern Coasts զորավարժությունները՝ սկսած 2007 թ. ամեն տարի անցկացվում են Բալթյան տարածաշրջանում։