Ժառանգությանը նոր տրոհումներ են սպասում. Ստյոպա Սաֆարյան

Ժառանգությանը նոր տրոհումներ են սպասում. Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցությունում նոր տրոհումներ կլինեն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:



«2012-ից հետո, ցավոք սրտի, կուսակցությունը գնաց շատ անկայուն դաշինք ձևավորելու ճանապարհով: 2012-ին դեռևս աշնանային նստաշրջանը չմեկնարկած՝ արդեն չկար «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» դաշինքը: Պրոցեսը խորացավ, շարունակվեց, և դեռ իր ավարտին չի հասել: Մենք դա տեսնում ենք թե՛ Ռուբեն Հակոբյանի օրինակով, թե՛ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորշումներով պայմանավորված:



«Ժառանգությունն» ինքն էլ հիմքեր ստեղծեց դրա հետ կապված: Եթե կուսակցության ծրագիրը կողմ է արտահայտվում խորհրդարանական կառավարմանը և քառյակային խաղերի պատճառով հրաժարվում է իր դիրքորոշումից, այս պարագայում դժվար է մեղադրել Թևան Պողոսյանին սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցելու համար»,- հավելել է Սաֆարյանը: