Դիլիջան-Սեւան ճանապարհին «Լեքսուսը» վթարի է ենթակվել. 2 երիտասարդ հոսպիտալացվել է

Դիլիջան-Սեւան ճանապարհին «Լեքսուսը» վթարի է ենթակվել. 2 երիտասարդ հոսպիտալացվել է

Նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան - Սևան հատվածում (17-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 34ԼR734 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե. ,ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա:



ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Վ.Ե.-ն և ուղևոր Հ. Ա.-ն (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակելու, հոսանքազրկելու և ուղղելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ավտոճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: