Վթար և անտերություն Հերացու փողոցում

Վթար և անտերություն Հերացու փողոցում

Այսօր առավոտյան Հերացու փողոցում վթար էր տեղի ունեցել: Դեպի Կենտրոն ուղղության ձախ շարքում շղթայաբար բախվել էին 7 մարդատար ավտոմեքենա: Դա պատճառ էր դարձել, որպեսզի խցանումը Մյասնիկյան պողոտայով հասներ մինչև Աճառյան փողոց և Գայի պողոտա: Մեր հաշվարկներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ ուշանում էին աշխատանքից, դասերից, օդանավակայանից, չեին կարողանում հասնել բժշկի և այլն:



Ակնհայտ էր, որ ԱՊՊԱ-ն ուշանում է, իսկ ՃՈ-ի իզութոզն էլ չկար: Ո՞վ է, ուրեմն պատասխանատու այս, շատ ներողություն, բարդակի համար:



Գաղտնիք չէ, որ եթե քո թույլիկ համարանիշերով կանգնես չթույլատրվող տեղում, ՃՈ-ն իսկույն կազմակերպում է մեքենայիդ էվակուացիան, բայց այս դեպքում, ՃՈ ծառայողները, որ կանգնած էին վթարի վայրից մի քանի մետր վերև, քթներն էլ դուրս չէին հանում տաքուկ ավտոնեքենայից: Նրանք է՞լ էին սպասում ԱՊՊԱ-ին:



Իսկ ԱՊՊԱ-ն երբևէ ՃՈ փոխարեն երթևեկություն կարգավորո՞ւմ է: Ոչ: Հետևաբար ինչո՞ւ է ոստիկանությունը նպաստում, որ ԱՊՊԱ-ն փող աշխատի տասնյակ հազարավոր մարդկանց նյարդերի, ՃՈ բարի համբավի հաշվին:



Կարծում ենք դժվար չէ այս հարցը մեկընդմիշտ լուծելը և ոստիկանությանը համապատասխան իրավունքներ տալը: Քիչ չէ այն վթարների թիվը, որոնց դեպքում հնարավոր է վթարված ավտոմեքենաները երթևեկության գոտիներից հանել սեփական ընթացքով, հրելով կամ սովորական քարշարկմամբ: Բայց արի ու տես, որ պետք է ԱՊՊԱ-ն գա և նոր միայն տեղաշարժեն վթարի մեջ ներգրավված ավտոմեքենաները: Ի՞նչ է, ԱՊՊԱ-ն չի՞ վստահում ոստիկանի խոսքին կամ ոստիկանի կատարած լուսանկարներին:



Փորձը կա, իհարկե: Հենց մեր հարևան երկորում՝ Իրանում: Ոսումնասիրեք, հասկացեք՝ ինչպես են աշխատում մարդիկ, որ խուսափեն ավելորդ խճողումներից:



Էդիկ Անդրեասյան