Լիբանանում ձերբակալվել է երկրի հյուսիսում «իսլամական էմիրություն» ստեղծել փորձող ծայրահեղական

Լիբանանում ձերբակալվել է երկրի հյուսիսում «իսլամական էմիրություն» ստեղծել փորձող ծայրահեղական

Լիբանանի անվտանգությանը ուժերը ձերբակալել են իսլամական ծայրահեղականների ղեկավար Զիյադ Խալեդ ար-Ռիֆաիին, ով սերտորեն կապված է եղել «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով «Daily Star»-ին:



Ըստ տեղեկությունների, ար-Ռիֆաին հետախուզվում էր երկրի իշխանությունների կողմից լիբանանի հյուսիսում և Բեքաայի հովտում զինվորական պարեկախմբերի վրա զինված հարձակումներ իրականացնելու համար: «Իսլամական պետություն»-ից իր հովանավորների օրինակով նա մշակում էր երկրի հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում և դրան հարևան Աքքար և Դինիա գավառներում «իսլամական էմիրություն» ստեղծելու պլանները: