Թուրքիան լրացուցիչ զինուժ չի ուղարկի Իրաք. Դավութօղլու

Թուրքիան լրացուցիչ զինուժ չի ուղարկի Իրաք. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր իրաքցի գործընկեր Հայդեր ալ-Աբադիին ուղակած նամակում գրել է, որ երկրի իխանությունները մտադիր չեն նոր ստորաբաժումներ ուղարկել Իրաքի հյուսիս: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Դավութօղլուն նման որոշումը բացատրել է Բաղդադի «չափազանց հիվանդագին» արձագանքով և հավաստել է, որ Անկարան լրացուցիչ զինուժ չի ուղարկի Իրաք այնքան ժամանակ, քանի դեռ Բաղդադի չեն կարգավորվել բոլոր հարցերը:
Դրա հետ մեկտեղ, Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է խորացնել համագործակցությունը Իրաքի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: