«168 ժամ». Պերմյակովն ասել է՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի

«168 ժամ». Պերմյակովն ասել է՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի

«168 ժամ» թերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան փորձաքննությամբ: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել դատական հոգեբան Էլդա Գրինը, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը:



Նա նշել է, որ Պերմյակովն իրեն պատշաճ է պահել փորձաքննության ընթացքում: «Ինքն իրեն պատշաճ էր պահում, նույնիսկ ինչ-որ պահ զգացի, որ շփման կարիք ունի, պատմում էր հանգիստ, ինտելեկտը ցածր էր, քննադատական միտքը նույնիսկ միջին մակարդակի չէր, բայց զղջանքի արտահայտություն էլ չզգացի դեմքի վրա: Շատ հանգիստ, ժպիտով էր մեզ հետ՝ հոգեբանների և ինձ հետ, և ուրախ էր, որ հանգիստ են խոսում իր հետ, մարդավարի, ուղղակի զրույցի ոճով ենք խոսել: Եվ ամբողջ գործողությունների պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ ինքը պարզապես չէր ցանկանում բանակում ծառայել, շատ էր կարոտել ծնողներին, այն հարազատ վայրը, որտեղ ինքն ապրել էր և այդպիսի պլան էր մշակել: Երբ ես հարցի՝ մենա՞կ ես արել, դա մի քիչ հավատալու չէ, որ այդ արագությամբ կարողանար բոլորին այդպես ոչնչացնել, ասաց՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի»,- ասաց Էլդա Գրինը:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: