Ամանորը մաքրում է բոլոր տարբերությունները

Ամանորը մաքրում է բոլոր տարբերությունները

Դեկտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 19-ին «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանից դուրս էին գալիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը։ Պարզվում է՝ այդ օրը Մանկավարժական համալսարանում կայացել է նոր կազմով ՀՊՄՀ խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որի ժամանակ 5 տարի ժամկետով խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գալուստ Սահակյանը: Եվ ահա՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները որոշել են հաշվետու նիստից հետո «մի կտոր հաց ուտել»։ Պատմում են, թե ինչպես Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ «Ժառանգության» նախկին պատգամավոր, այժմ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ջերմորեն զրուցելով՝ Մանկավարժականից ոտքով հասել են Բուզանդի փողոցի վրա գտնվող «Խարբերդ» ռեստորան: Այստեղ արդեն մոռանալով, թե ով է ընդդիմադիր, ով՝ իշխանական, ով ում չի սիրում, սեղան են նստել: