Ռոբերտ Քոչարյանն Ամանորը դիմավորել է արտասահմանում

Ռոբերտ Քոչարյանն Ամանորը դիմավորել է արտասահմանում

Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը Հայաստանում չի դիմավորել: Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որ երկրում է Նոր տարին դիմավորել Ռոբերտ Քոչարյանը. «Մասնավոր այց է եղել, չէի ուզենա մասնավոր տեղեկություններ հրապարակել»:



Միաժամանակ տեղեկանում ենք, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Հայաստանում: