Ձեր Շամշյանի սանձերը քաշեք

Ձեր Շամշյանի սանձերը քաշեք

«Արմենիա» հեռուստաընկերության հարգելի գործընկերներ, ձեր Ֆոտո-տեսա-լրագրող Գագիկ Շամշյանին առաջարկեք զբաղվել բացառապես ֆոտո-տեսա-լրագրությամբ:



Խնդիրն այդ տղայի գլխում հայերենի բացակայությունը չէ: Դա այսօր երկրորդկան հարց է մեր հեռուստաեթերների համար: Բանն այն է, որ այդ տղան արդեն սկսել է ինքը որոշել՝ այս կինը կին կոչվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:



Դու ո՞վ ես, այ տղա, որ որոշես՝ մորդ թայ կինը կին կոչվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Դու ի՞նչ գիտես այդ կնոջ մասին, նրա ապրած կյանքի, նրա ունեցած ապրումների, թող որ վատ, անթույլատրելի որևէ քայլի դիմելու պատճառների ու շարժառիթների մասին: Մի՞թե ընդամենն այնքան բան, որքան քեզ առաջին ձեռքից ինֆորմացիա են տվել ոստիկանները:



Այդ նույն ոստիկանները կամ նրանց հրահանգով այլ մարդիկ քեզ քանի՞ անգամ աղցան արեցին ու գցեցին հիվանդանոց: Հիմա ինչ՝ ասենք Գագիկ Շամշյանը լրագրող կամ մարդ կոչվելու իրավունք չունի՞:



Ինչպե՞ս կարելի է մարդուն ցույց տալ հեռուստատեսությամբ և կադրի հետևից բլթացնել, թե նա մարդ կոչվելու իրավունք չունի: Դա նույնիսկ դատարանն անել չի կարող, և, առհասարակ, ցանկացած հանցագործի արարք չափվում է դատարանի վճռով և ոչ թե Գագիկ Շամշյանի ապուշ-ապուշ հայտարարություններով;



Ո՞վ պետք է ներողություն խնդրի այն կնոջից, որին ուղղակի «մահապատժի» ենթարկեց Շամշյանը: Պատրա՞ստ է, արդյոք, դա անել «Արմենիան», որի եթերում իր մեծախոս ճառերն ու դատավճիռներն է կարդում ամենահաս, բայց արդեն զզվեցնող Գագոն: