Ձերբակալվածի համար հատուկ պաշտոն էր ստեղծվել

Ձերբակալվածի համար հատուկ պաշտոն էր ստեղծվել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներ։ Տեղեկությունն այս հաստատում է ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։ Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է։ Մեր տեղեկություններով՝  նրա անունը Արմեն է։ Նա ծառայության նոր պետի մարդն էր և աշխատանքի է ընդունվել նրա օրոք։ Մեր աղբյուրը հայտնում է, որ կաշառքի համար ձերբակալված աշխատակիցն այնքան պինդ մեջք է ունեցել, որ հատուկ նրա համար համակարգում կառուցվածքային փոփոխություն է արվել և պաշտոն է ստեղծվել։ Ձերբակալվածներից երկրորդը համակարգի հին աշխատողներից է։ Մեր տեղեկություններով, սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարի ամսին։ 



Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ կա հարուցված և սույն գործով երկու ձերբակալված անձ կա։



Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերից գյուղնախարարության ենթակայության տակ գործող այս ծառայությունը ղեկավարում է Արմեն Հայրապետյանը։ Նա հայտնի է Սամսունգի Արմեն անունով, քանի որ Հայաստանում «ՍԱՄՍՈՒՆԳ» խանութների ցանցի սեփականատերն է, իսկ ավելի վաղ զբաղեցրել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնը։ Ըստ մասնագետների գնահատականների՝ Արմեն Հարությունյանի գալուն պես համակարգում կոռուպցիան աճել է։



/թարմացված/



Սյուզան Սիմոնյան