Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 10-ին, ժամը 02.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է տուն, որը մարվել է տեղի ուժերով:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Շնող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում մասամբ այրվել է անկողին, իսկ մահճակալի վրա հայտնաբերվել է 1960 թ. ծնված Ս. Գ.-ի այրվածքներով դին: