ՀԱՊԿ ակադեմիայի շինարարությունը մոտենում է ավարտին

ՀԱՊԿ ակադեմիայի շինարարությունը մոտենում է ավարտին

Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում է ավարտին եւ մոտ ժամանակներս կսկսի գործել: Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։ Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշեւ-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները: Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարեւոր է լինելու «Տիեզերական հետազոտությունների եւ մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ, եւ այն լինելու է բացառիկը տարածաշրջանում: