Charlie Hebdo-ն ռուսներին եւ ուկրաինացիներին համեմատել է խոզերի հետ

Charlie Hebdo-ն ռուսներին եւ ուկրաինացիներին համեմատել է խոզերի հետ

 



Ֆրանսիական Charlie Hebdo սատիրային շաբաթաթերթն իր հերթական համարում ծաղրել է «Եվրատեսիլ-2016»-ի արդյունքները: Նոր ծաղրանկարում շաբաթաթերթի նկարիչները պատկերել են երկու երգող խոզերի՝ «Ռուսաստանն իր տեղը զիջեց ուկրաինացիներին. տաղանդը նահանջեց քաղաքականության առաջ» մակագրությամբ:



Իհարկե, մնում է անհայտ, թե երկու խոզերը անձնավորվա՞ծ են, թե ներկայացնում են ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին: Ուշագրավ է այն, որ հաղթող երգչուհի Ջամալան մահմեդական է, իսկ խոզն իսլամում համարվում է անիծված կենդանի: