«Ժողովուրդ». Երբ մանդատի հույս չկա, կարելի է և քաղաքպետ դառնալ

«Ժողովուրդ». Երբ մանդատի հույս չկա, կարելի է և քաղաքպետ դառնալ

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա սեպտեմբերին, ի թիվս այլ համայնքների, քաղաքապետի ընտրություններ պետք է տեղի ունենան նաեւ Շիրակի մարզի Արթիկ համայնքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ թիվ 36 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մուշեղ Պետոյանը փորձում է Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին ամեն կերպ համոզել, որպեսզի նա հրաժարվի առաջադրվելու մտադրությունից: Բանն այն է, որ Պետոյանը, որը խորհրդարան էր մտել իբրեւ ԲՀԿ անդամ, իսկ այժմ անկուսակցական է, այլեւս հույս չունի, որ կկարողանա կրկին մանդատ ստանալ, ուստի ցանկանում է հիմա էլ դառնալ Արթիկի քաղաքապետ: Իրեն պարտադրելու մասին լուրերի առնչությամբ Արսեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ որեւէ մեկը չի կարող պարտադրել առաջադրվել կամ չառաջադրվել: Ես առաջադրվելու եմ անպայման: Եթե կուսակցությունը հարմար գտնի, ուրեմն ՀՀԿ-ի կողմից կառաջադրվեմ, բայց ամեն դեպքում ես առաջադրվելու եմ, կուսակցությունում կքննարկվի, եւ հնարավոր է, որ նաեւ սատարեն»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: