«Երևան սիթին» փոշմանել է

«Երևան սիթին» փոշմանել է

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տոպրակները կրկին անվճար են տրամադրվում։ Այս մասին իմացանք, երբ առևտուր էինք անում այնտեղից։ Երբ զարմացած հարցրինք, թե տոպրակի համար այդ լրացուցիչ 10 դրամը ինչու՞ չեն գանձում, աշխատակցուհին ասաց, որ անվճար է։ Պարզվեց՝ երեք օր է, որ դարձրել են անվճար։ Թե ինչու, աշխատակիցներն ասացին, որ բողոքները շատ էին, մարդիկ դժգոհում էին, նորից անվճար սարքեցին։ Փաստորեն, «Երևան սիթին» փոշմանել է իր նորամուծությունից, որի հիմնավորումն այդպես էլ սպառիչ չներկայացրին հանրությանը։



Նշենք, որ Hraparak.am-ը մի քանի օր առաջ անդրադարձել էր այս թեմային «Սամվել Ալեքսանյանը 10 դրամի հույսի՞ն է մնացել» հոդվածով, որտեղ գրել էինք «Երևան սիթի»-ի որդեգրած յուրահատուկ «տոպրակային քաղաքականության» մասին։ Այս հոդվածում խոսվում է ոչ միայն վճարովի տոպրակների, այլև տոպրակների միջոցով «Երևան սիթին» պարտադիր գովազդելու և հաճախորդներին այլընտրանք չթողնելու մասին։ Մեր այս հոդվածից մի քանի օր անց, փաստորեն, տոպրակները նորից դարձան անվճար։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ