«Ժողովուրդ». Հայաստանը՝ Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերում

«Ժողովուրդ». Հայաստանը՝ Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերում

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաեւ Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»: Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից եւս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաեւ «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ` հայկական եռագույնով: Միջոցառման մասին պատմող պաշտոնական եւ ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձեւակերպում, այն է` Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: