«Ժողովուրդ». Ջրի համար վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է

«Ժողովուրդ». Ջրի համար վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ջրամատակարարում եւ ջրահեռացում իրականացնող ընկերությունների հաշվեկշռով վեց ամսում ջրամատակարարման համակարգ է մուտք եղել 231 միլիոն 104 հազար խորանարդ մետր ջուր: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաշվետվություններից: Ըստ այդմ, համակարգի կորուստը կազմել է 75 տոկոս: Ի դեպ, ջրամատակարար ընկերություններից կորուստների ամենացածր մակարդակը արձանագրվել է «Երեւան ջուր» ընկերության մոտ` 73 տոկոս: Հարկ է նշել, որ գումարային արտահայտությամբ այս տարվա առաջին կիսամյակում սպառողներին մատակարարվել է 9 միլիարդ 28 միլիոն դրամի ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 95,6 տոկոս, կամ նույնն է, թե 8 միլիարդ 635 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է գտնվել, քան բյուջետային կազմակերպությունները: Բնակչության չվճարումների մակարդակն այս տարի կազմել է 3,8 տոկոս, իսկ բյուջետային հիմնարկներին` 5,7»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: