«Սանիթեք»-ի աղբարկղից հրդեհ է բռնկվել Կոմիտասում (տեսանյութ)

«Սանիթեք»-ի աղբարկղից հրդեհ է բռնկվել Կոմիտասում (տեսանյութ)

Այսօր՝ 11:30-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում՝ Դավթաշեն համայնքի կամուրջ չհասած: «Սանիթեք»-ի աղբարկղերից մեկում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով կրակը տարածվել էր նաեւ մոտակա ծառի և գովազդային վահանակների վրա: Աղբարկղը ամբողջովին այրվել է:



Տեղում էին նաև մի քանի ոստիկաններ: Երկու քաղաքացիներ ավտոմեքենայով ջուր էին բերել և հանգցրել կրակը, իսկ ԱԻՆ-ը դեպքի վայր էր ժամանել այն ժամանակ, երբ կրակն արդեն մարված էր: