«Հայկական ժամանակ». Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նեղացել է Կորյուն Նահապետյանից

«Հայկական ժամանակ». Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նեղացել է Կորյուն Նահապետյանից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից: Նազարյանը մոտ 1.5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին:



Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ:



Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից: Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը: Վերջինիս զանգելով՝ կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ նախագծին:



«Արդեն սկսել են քվորում չապահովել»,- դահլիճից դուրս գալով՝ նետեց փոխնախարարը: Նշենք, որ այս հանձնաժողովի անդամներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, նաև Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարո Կարապետյանը, որոնք լիագումար նիստերին էլ դժվարությամբ են մասնակցում: Եվ Կ. Նահապետյանի համար խնդիր է նրանց հանձնաժողովի նիստին բերելը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում