Ավտովթար Արտաշատի խճուղում

Ավտովթար Արտաշատի խճուղում

Նոյեմբերի 13-ին` ժամը 18.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի 34 ZV 182 (վարորդ` 1980 թ. ծնված Ս. Մ.) և «ГАЗель» մակնիշի 34 PO 589 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Տ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:



«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1975 թ. ծնված Վ. Պ.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:



Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնն ամբողջությամբ դատարկվել է. փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: