«Ժողովուրդ». Ընդդիմության հետ հանդիպումը չի ստացվել, բայց 10 վարչապետի հետ է խոսել

«Ժողովուրդ». Ընդդիմության հետ հանդիպումը չի ստացվել, բայց 10 վարչապետի հետ է խոսել

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց նաեւ կառավարության ծրագրի կազման ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ չհանդիպելու մասին: Կարեն Կարապետյանն անկեղծորեն խոստովանեց, որ որեւէ միտում չի եղել, պարզապես հանդիպումը չի ստացվել: Նա տեղեկացրեց. «Մինչ ծրագիր ներկայացնելը, ես հանդիպել եմ 10 վարչապետների հետ՝ ներառյալ ինձ»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ են եղել Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը: Թե նշվածներից ով ինչ խորհուրդ է տվել Կարապետյանին, այլեւս հնարավոր չեղավ պարզել: Նկատենք, որ թվարկվածները 11-ն են, նշանակում է՝ նրանցից 2-ի հետ Կարապետյանը, այնուամենայնիվ, չի հանդիպել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: