ԵԴ-ում ԱԺ ընտրության իրավունքի առաջին գործը կունենանք

ԵԴ-ում ԱԺ ընտրության իրավունքի առաջին գործը կունենանք

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումն ԱԺ ընտրությունների վերաբերյալ, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը շարունակելու է պայքարել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ 6 ամսվա ընթացքում դաշինքի ներկայացուցիչները՝ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, վեցամսյա ժամկետում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բողոքի հիմքը, ըստ Տիգրան Եգորյանի, լինելու է առաջին արձանագրության երրորդ հոդվածը, որը վերաբերում է օրենսդիր մարմնի ընտրության իրավունքին։



Մեր հարցին, թե արդյոք ՀՀ-ից մինչ օրս եղե՞լ է նման դիմում, փաստաբանը պատասխանեց․ «Ինձ հայտնի չէ դեպք, որ օրենսդիր մարմին ընտրվելու իրավունքի խախտման հիմքով դիմում գնա ՀՀ-ից։ Ընտրական իրավունքի պաշտպանության գանգատով կարող ես դիմել միայն օրենսդիր մարմնի կապակցությամբ, նախագահի եւ այլ մարմինների ընտրությունները կոնվենցիալ իրավունքներ չեն, եւ դատարան պաշտպանության համար կարող ես միայն դրանով դիմել»։ Հարցին, թե ինչ է լինելու, եթե ՄԻԵԴ-ը բավարարի բողոքը, Եգորյանը պատասխանեց․ «Լավագույն դեպքում կճանաչի արդյունավետ քննության իրավունքի խախտում ընտրական վեճով»։ Այլ կերպ ասած, սա զուտ բարոյական հաղթանակ է լինելու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ