Ապագայում ուզում եմ պայքարել BMF տիտղոսի համար․ Արման Ծառուկյան 

Ապագայում ուզում եմ պայքարել BMF տիտղոսի համար․ Արման Ծառուկյան 

UFC մենամարտերի թեթեւ քաշային կարգում չորրորդ համարն հանդիսացող հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր չէ կանգ առնել իր քաշային կատեգորիայում չեմպիոնական տիտղոսի նվաճման վրա եւ ավելի հեռուն գնացող պլաններ ունի։ «Թեթեւ քաշային կատեգորիան իմ դիվիզիոնն է, եւ ապագայում ես ուզում եմ պայքարել BMF տիտղոսի համար։ Եկել է իմ ժամանակը եւ ես սրան սպասել եմ համարյա հինգ տարի։ Իմ առաջին մենամարտը UFC-ում եղել է ընդդեմ Իսմայիլի, եւ հիմա ես հասել եմ նրա հետ մենամարտին։ Անհամբեր սպասում եմ Օլիվեյրոյի հետ մենամարտին, որից հետո կխոսենք Իսլամի հետ»,- իր յութուբյան ալիքում հայտարարել է Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ մեր հայրենակցի ակտիվում 21 հաղթանակ է եւ 3 պարտություն։ Առաջիկայում նա մենամարտելու է բրազիլացի Չարլզ Օլիվեյրուի հետ։