Դարձել է ԱՄՆ-ից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկիրը

Դարձել է ԱՄՆ-ից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկիրը

Ուկրաինան դարձել է աշխարհում այն երկիրը, որն ԱՄՆ-ից ամենաշատ ռազմական օգնությունն է ստանում։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը, նշելով, որ այս ցուցանիշով Ուկրաինան առաջ է անցել Իսրայելից եւ Եգիպտոսից։ Այսպես, 2014-21 թթ Ուկրաինային ԱՄՆ հատկապցրել է 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Իսկ ահա, սկսած ռուս-ուկրաինական առճակատման սկզբից, այդ օգնության ծավալը արդեն կազմել է 3,8 միլիարդ դոլար։ Հատկացվելիք 40,1 միլիարդ հավելյալ օգնությունից 20 միլիարդ դոլարը նախատեսված է ռազմական ոլորտին։ Անցյալ տարվա տվյալների համաձայն, Իսրայելին ԱՄՆ-ն հատկացրել է 3,3 միլիարդ դոլարի օգնություն, Եգիպտոսին՝ 1,1 միլիարդ դոլարի եւ Հորդանանին՝ 0,51 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։