290 հազար դրամի խաշի հաշիվ փակած Արարատ Միրզոյանն ու արտահոսքի պատճառը | «Հրապարակ» 25.11.2019

290 հազար դրամի խաշի հաշիվ փակած Արարատ Միրզոյանն ու արտահոսքի պատճառը | «Հրապարակ» 25.11.2019

Քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ծննդյան օրը նշել է ռեստորաններից մեկում` մոտ 26 հյուրերի ներկայությամբ, և վերջում 290 հազար դրամի խաշի հաշիվ է փակել։ Երեկվանից համացանցն այս պարզունակ ինֆորմացիան է քննարկում, թե որտեղից աշխատավարձով ապրող ԱԺ նախագահին նման հնարավորություն, որ 290 հազարի հաշիվ փակի։ Օգտատերերի մի մասն էլ 290 հազարը մեծ թիվ չի համարում ԱԺ նախագահի պես մարդու համար։ Արարատ Միրզոյանն արձագանքել էր այս հրապարակմանը՝ իր վրդովմունքը հայտնելով Սամսոնյանի գրառման վերաբերյալ ու նաև նշելով, որ ռեստորանը, որտեղ նշել է ծննդյան տարեդարձը, պետք է ներողություն խնդրի նման տվյալների արտահոսքի համար։ Բայց ռեստորանի անունը չէր նշել։ Ավելի ուշ «Պանդոկ Երևանը»` ինքը հայտարարություն տարածեց՝ հայցելով իրենց ներողամտությունը Արարատ Միրզոյանից, նման արտահոսքի համար։

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի հիմնադիր Դավիթ Երեմյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Արարատ Միրզոյանն իր ծննդյան օրը նշել է իրենց ցանցի մեջ մտնող «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանում, որտեղ էլ նա 290 հազար դրամի խաշի հաշիվ է փակել իր հյուրերի համար։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»