Կոտայքի մարզպետարանի  կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը թափուր կմա՞

Կոտայքի մարզպետարանի  կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը թափուր կմա՞

 

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը 2 տարի եւ ավելի թափուր է: 


Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2016թ.-ի օգոստոսի 5-ին պաշտոնից ազատվեց  Հովհաննես Կոստանյանը, ով այդ վարչության պետ էր աշխատել երկար տարիներ:

1 ամիս անց կրթության, մշակույթի  եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում նախկին մարզպետի հովանավորյալ Հերմինե Ադամյանը:

Չնայած գործադրած ջանքներին  Հերմինե Ադամյանին թույլ չէին տվել մասնակցել քաղաքացիական ծառայության խորհուրդի մրցույթին, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին՝ մասնավորապես չուներ քաղծառայության առնվազն 5 տարվա ստաժ, քաղծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, գիտակ աստիճան և այլն:

2018թ-ի նոյեմբերի 13-ին կրթության, մշակույթի  եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Ստեփանյանը, ով Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր Արամ Դանիելյանի հրաժարականից հետո:  

Լիլիթ Ստեփանյանի աշխատավարձը կազմում էր 310 հազար 858 ՀՀ դրամ: Այդ  ընթացքում Ստեփանյանը քարոզարշավ է իրականացնում, ապա պարգեւատրվում եւս 270 հազար  460 ՀՀ դրամով, իսկ հունվարի 11-ին կնքած պայմանագիրը լուծարվում է: Ստեփանյանը  պատգամավոր է դառնում, իսկ կրթության, մշակույթի  եւ սպորտի վարչության պետի  պաշտոնը կրկին թափուր է մնում: 

Մեր այն հարցին, թե  մարզպետարանի աշխատակազմի մշակույթի  եւ սպորտի վարչության պետ թափուր պաշտոնի համար մրցույթը ե՞րբ տեղի կունենա,  թե՞ այդ պաշտոնն այդպես էլ թափուր կմա,  մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար` Լուսինե Մանուկյան ասաց, որ հնարավոր է, որ մրցույթ չլինի: