Հիշեցի, թե նախորդ, «հանցավոր ռեժիմի» ժամանակ, ինչպես էին ազատորեն աղաղակում «Սերժիկ մարդասպան»

Հիշեցի, թե նախորդ, «հանցավոր ռեժիմի» ժամանակ,  ինչպես էին ազատորեն աղաղակում «Սերժիկ մարդասպան»

Ոստիկանական Հայաստան

Երեկ Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց մի երիտասարդ, ով ընդամենը գոչել էր «Նիկոլ հեռացիր»։ Հիշեցի,թե այսօրվա իշխանության ներկայացուցիչներն, այն ժամանակվա ակտիվիստները, նախորդ, «հանցավոր ռեժիմի» ժամանակ,  ինչպես էին ազատորեն  աղաղակում «Սերժիկ մարդասպան»։Ոստիկանության կողմից հարձակման և բռնի բերման ենթարկվեցին նաև Ֆիզիկայի ինստիտուտի մերձակա ավանի խաղաղ ցուցարարները։ Եվ հիշեցի, նունպես նախկինների ժամանակ «Մաշտոցի պուրակի» պատմությունը, երբ ոչ մի ցուցարար բերման չենթարկվեց։ Էլ չխոսենք ընդդիմության հավաքների ժամանակ բռնի ուժով ցուցարարներին, այդ թվում կանանց բերման ենթարկելու մասին։
Եվս մեկ անգամ հիշեցի 1914թ․ հրատարակված Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը․

Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային):
Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.

- Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…

Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…

Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…

 

Ավետիք Իշխանյան