23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11-00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էր բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպելի» 23-ամյա վարորդ Գագիկ Գևորգյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: