Եզրափակչից առաջ Մխիթարյանը զրկվեց պատմության մեջ առաջինը լինելու հնարավորությունից

Եզրափակչից առաջ Մխիթարյանը զրկվեց պատմության մեջ առաջինը լինելու հնարավորությունից

Երկու օրից կայանալու է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ստամբուլում ականջավոր գավաթը վիճարկելու են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մխիթարյանի «Ինտերը»։ Հենրիխ Մխիթարյանը պատմության առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:  

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մինչև երեկ կարող էր դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը հաղթում է բոլոր գլխավոր եվրագավաթներում՝ Կոնֆերենցիաների լիգայում, Եվրոպա լիգայում և Չեմպիոնների լիգայում, սակայն երեկ էմերսոնը՝ «Վեսթ Հեմից», խառնեց խաղաքարտերը։  

Երեկ՝ հունիսի 7-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։ Կոնֆերենցիաների լիգայի գավաթը վիճարկում էին Իտալիայի «Ֆիորենտինան» ու Անգլիայի «Վեսթ Հեմը»։ Անգլիական ակումբին ի վերջո հաջողվեց առավելության հասնել իտալական ակումբի նկատմամբ ու առավելության հասնել։

Այսպիսով, Էմերսոն Պալմիերին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճեց բոլոր երեք Եվրագավաթները, ուստի Մխիթարյանը ՉԼ եզրափակչում հաղթելուց հետո միայն կարող է կրնել նրա ցուցանիշը։ Էմերսոնը «Չելսիի» կազմում 2018/19 մրցաշրջանում էր նվաճել  Եվրոպա Լիգայի գավաթը, իսկ երկու տարի անց նաև Չեմպիոնների Լիգայի գավաթը։