Խոստովանում է, որ իր հետ տհաճությամբ են աշխատում

Խոստովանում է, որ իր հետ տհաճությամբ են աշխատում

Այսօրվա կառավարության նիստում Փաշինյանի մի հայտարարությունը շատ ավելի լուրջ բացահայտում է․   «Ընկերությունները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում»։ Սա իր մասին խոստովանություն է։ Եթե կառավարություն ասած համրերի թագավորության մեջ գոնե մեկը որպես գործող սուբյեկտ դիտարկվեր, կարելի էր օգտագործել կառավարություն բառը, բայց քանի որ կառավարությունը նույնանում է իր հետ՝ խոսողը, թելադրողը միայն ինքն է, ուրեմն խոսքը իր մասին է։ Փաստորեն վարչապետին աթոռին նստածը խոստովանում է, որ իր հետ տհաճությամբ են աշխատում։

Ինքը կոնկրետ դեպքում ընկերությունների մասին է խոսում, բայց Հայաստանում բոլորն աչք ու ականջ ունեն՝ լսում, տեսնում են, որ նրա ցանկացած հայտարություն, ցանկացած առաջարկ, ցանկացած խոսք տհաճությամբ է ընդունվում հանրության կողմից։ Եվ Փաշինյանի այն հայտարարությունը, որ  «Երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում ու համակարգը լրացուցիչ լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝  գանք ձեր գնումերին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, գործ չունենք»։

Սա ի՞նչ է նշանակում, որ ՊՎԾ-ների, ԱԱԾ-ների, ՀՔԾ-ների պետության մեջ ոչ մեկը վստահություն չունի, որ ինքը անելիք ունի։ Դա ներկայության ապահովման ձևական ֆարս է, որը պետք է ապահովի մեկ անձի իշխանությունը։ Միաժամանակ նշված կառույցների թվարկումը վկայություն է, թե տնտեսության կառավարումը ինչ ռելսերի վրա է դրված և ոչ միայն ընկերությունների, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար տհաճ է Նիկոլ Փաշինյանի կամ իր բառերով բնութագրած  «կառավարության հետ աշխատելը»։ Ավելին, անգամ նրա բերած կադրերի համար տհաճ է նրա հետ աշխատելը։

Փողն առատորեն թափվում է նրանց գլխին, բայց նրանք էլ գիտեն, որ կոմպրոմատների տակ են ու ցանկացած պահի իրենցից մեկը կարող է հայտնվել մսաղացի ամենակուլ երախի առաջ։ Պարտադիր չէ, որ հայտնվողը լինի մեղավոր, քաղաքական ենթատեսքստերի մեջ Փաշինյանը կարող է յուրաքանչյուրին նետել գետը, փորձությունների ենթարկել, հետո՝ եթե պետք լինի, նորից հետ բերել։ Իսկ պետք լինի-ն կախված է խեղդվողի  մահապարտային ծառայությունը, որը դրվում է նժարին՝ կամ ես, կամ հայրենիքը։ Ես բարձր եմ ընտանիքիցդ, ազգիցդ, հայրենիքիցդ։ Դրանք յուրօրինակ մահապարտներ են, որոնցով նա շրջապատեում է իրեն։