Նախկին ռազմագերին ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան

Նախկին ռազմագերին ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։

Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»։

Նշենք, որ Նոյեմբերի 16-ին գերեվարված Ռոբերտ Նալբանդյանը Հայաստան վերադառնալուց հետո, մեկ ամսով կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: