Որ իմանաք, թե ինչքան նմանություն կա Նիկոլի և Ալիևների միջև

Որ իմանաք, թե ինչքան նմանություն կա Նիկոլի և Ալիևների միջև

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որ իմանաք, թե ինչքան նմանություն կա Նիկոլի և Ալիևների մեջ...

Երբ ռազմական հեղաշրջման շնորհիվ Հեյդար Ալիևը եկավ իշխանության, շատ էր վախենում, որ իր հակառակորդ «Ժողովորդական ճակատի» զորքերը, որոնք ռազմաճակատում էին, կարող են վերադառնալ Բաքու և Էլչիբեյին վերադարձնել իշխանության։

Դա կանխելու համար նա Ժողճակատին հավատարիմ զորքից մոտ 30 գումարտակ զինաթափեց ու հանեց ռազմաճակատից, դրանով ճանապարհ բացելով հայկական զորքի առաջխաղացման համար։ Որոշ ժամանակ անց փորձեց, իհարկե, հակահարձակումներ անել, բայց դրանք համարյա ոչ մի բան չտվեցին իրեն (միայն հարավում կարողացան մի քիչ առաջ գալ)։

Ալիևը՝ որպես բռնապետ, առաջին հերթին հետաքրքրված էր իր անձնական իշխանության ամրապնդմամբ, ոչ թե իր երկրի անվտանգությամբ և պաշտպանությամբ։

Նիկոլը, ով քանդեց ՊԲ-ն ու հիմա էլ քանդում է հայկական բանակը, նույնն է անում։

Բայց կա և տարբերություն, իհարկե. Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանի խամաճիկը չէր և չէր ատում իր իսկ ժողովրդին։ Իր արածը սովորական բռնապետական nothing personal just business էր...

Իսկ Նիկոլը ատում է հայ ժողովրդին և միաժամանակ Ալիևի ու Էրդողանի խամաճիկն է»,- գրում է Վրթանեսյանը։