Ամարասի եկեղեցին մերն է լինելու  

Ամարասի եկեղեցին մերն է լինելու  

Դադիվանք, Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց  եկեղեցի, այլ վանքեր ու եկեղեցիներ, որոնք մնացին բուն Արցախի ու հանձնված  շրջաններում։ Արժանանալով մեր մյուս եկեղեցիների բախտին։

Շատերը կվկայեն, որ մեր կորսված հայրենիքին,մեր ժամանակակիցների՝ մեր երիտասարդ զինվորների  մահերին գրեթե համարժեք, ամեն մեկիս սիրտը մրմռում է եկեղեցիների համար։ 

Արցախցիներից  շատերը գաղափար չունեն, թե ինչպես են գծված լինելու իրենց հայրենիքի նոր՝ մոտ 5 անգամ փոքրացած սահմանները, և հետևաբար, չգիտեն․ տո՞ւն ունեն։ Մե՞զ է մնում հայ պատմիչների վկայություններով՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կառուցած Ամարասի վանքի եկեղեցին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում է բացել Արցախի առաջին դպրոցը։ Վանքի հոգևոր հայր Տեր-Մաթևոսը «Հրապարակին» հայտնեց․«Ամարասը մեր վերահսկողության տակ է, Ամարասը մեր ձեռքն ա»։

Մարտունու շրջանը, որի մի մասը մնացել է հայկական վերահսկողության ներքո, ուներ 36 համայնք, 40 բնակավայր՝ Մարտունի քաղաքը, Ճարտարը, Բերդաշենը, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը, որտեղ գտնվում են բազում հուշարձաններ ու եկեղեցիներ։

«Հադրութի մեջ կա՝ Սուրբ Հարություն եկեղեցին, Մեծ թաղեր, Տուն գյուղը, սաղ մնացել ա»։ Արցախի թեմի Հադրութի եկեղեցու հոգևոր հայրն ասաց, որ եկեղեցական ամեն ինչ, գույք, ոչինչ չեն տարել։ «Սաղ մնացել ա, չենք հասցրել տանենք։ Մտածելու ժամանակ էլ չկար, որ մտածեինք, հետևից՝ սարի մոտից միանգամից մտան ու պրծավ»։

Հիշեցնենք, որ նույն շրջանի Հերհերում է գտնվելիս եղել   Վարանդա շրջանի հոգևոր կենտրոններից մեկը, այստեղ գտնվել է Ամարասի Սբ. Գրիգորիս վանքի ամառանոցը։