Դեղձի, վայրի տանձի, խնձորի, թթի օղիներ են լինելու

Դեղձի, վայրի տանձի, խնձորի, թթի օղիներ են լինելու

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը  սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում մրգօղու փառատոն է անցկացնելու։ «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ի՞նչ ձևաչափով է անցկացվելու փառատոնը, ովքե՞ր են հրավիրված և ի՞նչ միջոցներով է անցկացնելու։ Քոչարյանի խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ միայն բռենդներ ստեղծելն, այլև  համայնքում ենթակառուցվածքները զարգացնելն է․

«Ողջ տավուշի մարզը, Սյունիքից, Արարատից, Արմավիրից ու Արցախից կարող են մասնակցել, հրավիրել ենք, և ձեռնարկություններ են լինելու, և անհատներ, բոլորը, ովքեր մրգօղու արտադրությամբ զբաղվում են։Կազմակերպում ենք, որ ակտիվացնենք, զարգացնենք ինֆրաստրուկտուրան այդ գյուղերում, որովհետև միշտ Երևանում են անում։ Դա իր հետևից շատ բաներ է բերելու․ նորմալ հյուրանոցներ չկան, հոսթելներ չկան։ Կողբը ֆանտաստիկ բնություն ունեցող տեղ է, հյուրատների մշակույթը կզարգանա, գումարած դրան՝ ուրիշ այլ ենթակառուցվածքներ կարող են զարգանալ։ Մենք բոլորին էլ հրավիրելու ենք՝ և՛ պաշտոնյաներ, և միջազգային կազմակերպություններ, և բիզնեսի ներկայացուցիչներ։ Մասնակիցները սինվոլիկ գումար կվճարեն, հովանավորներ ենք ներգրավելու, մարզպետարանի և գյուղապետարանի հետ համատեղ է արվելու։Կողբը բավականին լուրջ մշակույթի տուն ունի, ուզում եմ, որ երիտասարդ հատվածը գիշերը այնտեղ մնա, այնտեղ անտառտնտեսության գիտահետազոտական լաբորատորիա կա, մեծերին այնտեղ ենք ուզում տանել։ Դեղձի օղի է լինելու, վայրի տանձի օղի է լինելու, խնձերի, թթի, սալորի, արքայանարինջի, հոնի օղի է լինելու»։