Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները հավասար են․ Ալիևի նոր խայծը

Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները հավասար են․ Ալիևի նոր խայծը

Մենք գնալու ենք վերաինտեգրման ճանապարհով, պատրաստ ենք շարժվել այդ ուղղությամբ։ Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են մեր Սահմանադրության համաձայն։
Այս մասին Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը մեջբերում է «Ազերթաջ»-ը։

«Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է։ Սա մեր հարստությունը և ուժն է: Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներն ունեն նույն իրավունքները, նույն պարտականությունները, և նրանց անվտանգությունը պաշտպանված է հավասար մակարդակով։ 

Ինչո՞ւ պետք է ցանկացած էթնիկ խումբ բացառություն լինի և առավելություն ունենա մյուսների նկատմամբ: Ես սա չեմ հասկանում։ Սա՛ է մեր մոտեցումը: Մենք դեռ հույս ունենք, որ Ստեփանակերտում ապրող ողջամիտ մարդկանցից ոմանք կհասկանան, որ հակառակ մոտեցումն ապարդյուն է»,-նշել է Ալիևը։

Անհնար է անտեսել Ադրբեջանին, ողջախոհությունը պետք է հաղթի, հավելել է նա։