Արցախյան հանրահավաքը կարող է դառնալ թե՛ ներհայաստանյան, թե՛ տարածաշրջանային արդարության վերականգնման գործի սկիզբ

Արցախյան հանրահավաքը կարող է դառնալ թե՛ ներհայաստանյան, թե՛ տարածաշրջանային արդարության վերականգնման գործի սկիզբ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ վարչության ցուցակը։ Սակայն թե 44-օրյա պատերազմի, թե սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ցանկը հրապարակված չէ։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն։

Ահա այս և այլ անարդարությունն են բոլոր սրտացավ հայերի կյանքը դարձնում պրկված նյարդների, ժայթքող հույզերի և թաց աչքերի կծիկ։

Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե՛ ներհայաստանյան, թե՛ տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ։ Ռեքվիեմից դեպի Հերոսական սիմֆոնիա։ Եվ ահա այդ ժամանակ մեր զոհված տղաների հոգիները հանգստություն կստանան»։