Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է․ ռուսներն ինտենսիվ գրոհում են

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է․ ռուսներն ինտենսիվ գրոհում են

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսական զորքերը արձակել են «Կինժալ» աէրոբալիստիկ ​​հրթիռներ։ Այդ մասին գրել է УНИАН-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։
Նշվում է, որ ռուսական МиГ-31К ինքնաթիռը օդ է բարձրացել Սավասլեյկա օդանավակայանից և 10 րոպե անց հրթիռներ արձակել։

«Արձանագրվել են X-47Մ2 «Կինժալ» աերոբալիստիկ ​​հրթիռների արձակումներ МиГ-31К -ի կողմից՝ Կիևի շրջանի ուղղությամբ»,- հայտնել են ռազմաօդային ուժերում։ Հետագայում իրականացվել են կրկնակի արձակումներ։  
Այս տեղեկությունը հաստատել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Քաղաքում պայթյուններ են, եղեք ապաստարաններում։ Մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներից մեկի տարածքում հրթիռի բեկորներ են ընկել, տուժածներ և ավերածություններ չկան, շտապօգնությունը ճանապարհին է»,-հավելել է նա։

Կիեւի քաղաքային ռազմական վարչությունից նշել են, որ մայրաքաղաքում աշխատում է ՀՕՊ-ը, սակայն հրթիռային սպառնալիքը շարունակվում է։ Կիևցիներին խնդրում են չլքել ապաստարանը։
Հաղորդվում է նաև, որ Չեռնովի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Խմելնիցկու և Իվանո-Ֆրանկովսկու շրջանների բնակիչները շտապել են դեպի ռմբապաստարան։