Ահա, թե ուր ենք գնում. Ավետիք Իշխանյան

Ահա, թե ուր ենք գնում. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այսօր փաստաբանի օրն է։ Օրվա խորհրդի հետ կապված, քաղաքական գործերով փաստաբանները հարցազրույցներ, մամլո ասուլիսներ տվեցին։

Հիշեցի մի անեկդոտ, որը պատմել է իմ  ընկերը, Բելառուսական հելսինկյան կոմիտեի նախագահ Օլեհ Գուլագը․

Փայլուն կրթություն ստացած, երիտասարդ փաստաբանը, տարիների փորձ ունեցող մեկ այլ փաստաբանի հետ դատարանում պաշտպանում է մի ամբաստանյալի։ Երիտասարդ փաստաբանը հղումներ անելով փաստերի, սահմանադրության, տեղական և միջազգային օրենքների, կոնվենցիաների, նախադեպերի վրա, հիմնավորում է մեղադրանքի շինծու լինելը։ Սակայն, դատավորը հաշվի չառնելով բերված փաստարկները, խիստ դատավճիռ է կայացնում։Դատական նիստից հետո, երիտասարդ փաստաբանը զայրացած և հուզված բացականչում է․

-Այս ի՞նչ է կատարվում, այսպիսի անօրինականություններ ես չեմ կարող  հանդուրժել։ Ես այլևս հրաժարվում եմ  փաստաբանական գործունեությունից։

Փորձված, տարիքով փաստաբանը հանգիստ դիմում է իր երիտասարդ կոլեգային․
-Սիրելիս, նայիր, փողոցով շարժվում է մահվան թափորը։ Հարյուրավոր մարդիկ են հրաժեշտ տալիս հանգուցյալին։Հուզիչ մահերգ է նվագում է փողային նվագախումբը։ Եվ քեզ թվում է, թե այդ ամենին հաղորդակի՞ց է հանգուցյալը։ Հիշի՛ր, այս ամենը ավանդույթ է, որը պետք է պահպանել։
Ահա, թե ուր ենք գնում»։