Սողոմոնյանի հարվածը սպասվածից ուժեղ կարող է ստացվել․ նա դիմելու է երկրի ղեկավարությանը

Սողոմոնյանի հարվածը սպասվածից ուժեղ կարող է ստացվել․ նա դիմելու է երկրի ղեկավարությանը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դեկտեմբերի 13-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Սողոմոնյանը ասուլիս է հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ, պատրաստվում է ամփոփել ՀՖՖ ներկայիս ղեկավարության պաշտոնավարումը, ուղերձով կդիմի երկրի ղեկավարությանն ու երկրպագուներին։ 

Դեկտեմբերի 23-ին, հիշեցնենք,  նախատեսված է ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաեւ ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու․ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, իսկ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ,ինչպես հայտնի է, որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, թեպետ ֆուտբոլային համայնքը սպասում էր, որ Արթուր Սողոմոնյանը կառաջադրվի ու լուրջ մրցակից կլինի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար

։ Սողոմոնյանի այս քայլից՝ ՀՀ նախագահի ընտրություններում որպես նախագահի թեկնածու չադառադրվելուց հետո, ՀՖՖ-ում իսկական խուճապ է սկսվել, սպասում են, որ Սողոմոնյանի հարվածը կարող է ավելի ուժեղ ստացվել, քան ՀՖՖ նանախագհի պաշտոնում առադարվելն է։ Ինչպես վերոնշյալում է ասվում, Սողոմոնյանը դիմելու նաև երկրի իշխանություններին, ինչից վախվորախծ է ՀՖՖ գործող կազմը։ Սողոմոնյանը գուցե այնպիսի բացահայտումներ անի, որից տեղյակ չեն անգամ Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ կարգողները։