Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Ռուս հայտնի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան։ Այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Սոբչակն այժմ հատել է Ռուսաստանի սահմանը և գտնվում է Պսկովի մարզում։ Հիշեցնենք, որ նա 12 օր առաջ Բելառուսի տարածքով լքել է Ռուսաստանը և մեկնել Լիտվա։

Հիշեցնենք նաև, որ Սոբչակի հեռանալուց հետո նրա տանը խուզարկություն է կատարվել։ Տեղեկություններ կային նաև, որ հեռուստահաղորդավարուհին ընդգրկված է շորթման գործով կասկածյալների ցուցակում։