Թալանել է բանկոմատ

Թալանել է բանկոմատ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Դանիլ Դմիտրիի Չիբիզովի դատաքննությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով` ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, միասնական հանցավոր մտադրությամբ միավորված, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին հիշյալ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 և Մաշտոցի 5 հասցեներում տեղակայված բանկոմատներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 17.200.000 ՀՀ դրամ գումար:

Դատաքննության մյուս կողմը «Կոնվերս Բանկն է»։