Միքայել Մինասյանը շան հետ վայելում է մոսկովյան ձմեռը (ֆոտո)

Միքայել Մինասյանը շան հետ վայելում է մոսկովյան ձմեռը (ֆոտո)

Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը գտնվում է հետախուզման մեջ Հայաստանի իրավապահ համակարգի կողմից, այս օրերին վայելում է ռուսաստանյան ցուրտ ձմեռը: Նա քուրքը հագին, շան հետ նկար է հրապարակել Մոսկվայից՝ կից ռուսերեն գրառում կատարելով ձյան, ձմռան ու ավարտված մտքերի մասին՝ ռուսական օրագրում:

Մինասյանի` ռուսերենով արված երկարաշունչ ու մելամաղձոտ գրառման մեջ նաև կարոտի զգացողություններ կային ռուսական ձմեռվա, ռուսական բաղնիքի, Ռուսաստանի ու իր անցկացրած օրերի մասին: Տպավորություն է, թե Միքայել Մինասյանը պատրաստվում է լքել Ռուսաստանը, ինչն էլ կարոտով կլցնի իր հոգին Ռուսաստանի հանդեպ: Արդյո՞ք Հայաստան կվերադառնա նա, թե՞ կմեկնի որևէ այլ երկիր, դժվար է ասել: Համենայնդեպս, հիշեցնենք, որ Մինասյանի նկատմամբ թեև պահպանվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզումը, սակայն միջազգային հետախուզումը, ինչպես վերջերս գրվեց մամուլում, նրա վրայից հանվել է: Ուստի կարող է ազատ ճամփորդել: