Փաշինյանի վաղվա ասուլիսը՝ ստի դետեկտորով

Փաշինյանի վաղվա ասուլիսը՝ ստի դետեկտորով

Իսկը ժամանակին արդարադատության նախարարը հայտարարեց, որ ստի ժամանակակից դետեկտոր է ձեռք բերվել, որը գործարկման փուլում է։ Ստի դետեկտորը կամ պոլիգրաֆը տեխնիկական սարք է, որն օգտագործվում է անձի հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների համար: Այն միաժամանակ գրանցում է շնչառական, սրտանոթային ակտիվության տվյալները, մաշկի էլեկտրական դիմադրությունը և այլ ֆիզիոլոգիական տվյալներ, որոնք անհրաժեշտ են` պարզելու համար անձի հաղորդած տեղեկությունների հավաստիությունը:

Հայ ժողովրդին ստի դետեկտորը շատ է պետք։ Ինքը չի հասկանում, թե մինչև ու՞ր է իշխանությունը իրեն խաբելով տանում։ Բախտորոշ շրջան է՝ կանգնած ենք անդունդի եզրին։ Իշխանությունն ասում է՝ այս մի քայլն էլ արեք, ապագան գալու է։ Բայց մարդիկ տեսնում են, որ առաջն անդունդ է։ Արցախը հանձնվել է ու Հայաստանի պետականությունը խարխլված՝ Արցախի հետևից է գնում։ 

Վաղը Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ասուլիս է տալու։ Լավ սպասելիքներ չկան։ Էլի կխոսի  նախկինների մասին, որովհետև այդ շրջանակից դուրս ինքը խոսելու թեմա չունի։ Կրկին և կրկին կմեղադրի նախկիններին, կասի, որ ամեն ինչ իրենք են արել, որ ինքը   նստել է նախկինների մեքենան, որի անիվները տակից թռել են․․․ Եվ որպեսզի մարդիկ չմնան անորոշության, հուսալքության մեջ, առաջարկում եմ վաղը ասուլիսը վարել ստի դետեկտորով։ Երբ երկրի ղեկավարի տարաբնույթ, իրար հակասող, հայտարարությունները կասկած է հարուցում, այս պարագայում դա միակ ելքն է։