Եթե Արմենին ինձանից առաջ եք գցել, ուրեմն սա քաղաքական ցուցում է

Եթե Արմենին ինձանից առաջ եք գցել, ուրեմն սա քաղաքական ցուցում է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես որևէ կերպ չեմ հասկանում Արմեն Աշոտյանին զորակոչելու իմաստը: Չէ, լավ եք անում, բոլորը պետք է պաշտպանեն Հայրենիքը և նա միայն ուրախ է ու իրեն լավագույնս կդրսևորի: Դա լավություն է իր համար, բայց Արմենը բանակում չի ծառայել, նա գիտությունների թեկնածու է: Արմենը այն մարդն է, ով կարող է զանգել եվրոպական լիքը չինովնիկների ու իրեն կպատասխանեն: Արմենը այն մարդն է, ով կարող է լուրջ քաղաքական կոնտենտ տալ եվրոպացիներին: Արմենը 45 տարեկան է,  չունի ռազմական մասնագիտություն, բայց մեր ազգի «հռթիրներից» է, որ կարող է խոցել միջազգային ասպարեզում: Խոցել այնպես, որ թավշիստները չեն էլ պատկերացնում: Ես էլ եմ 45 տարեկան, բանակում ծառայել եմ, հրաձիգ եմ: Մի երևելի զինվորական չեմ, բայց 2 հոգի 18 տարեկանի իմ մարմնով կպահեմ: Եթե Արմենին ինձանից առաջ եք գցել, ուրեմն սա քաղաքական ցուցում է:
Հ.Գ. Արմենի կամքի դեմ էր այս ստատուսը, իմ նախաձեռնությունն է, բայց ոչ որպես ընկեր, այլ որպես ՀՀ քաղաքացի»