Կապիկի ծաղիկ հիվանդությունը էվոլյուցիայի է ենթարկվում ավելի արագ, քան ենթադրվում էր․ գիտնականներ

Կապիկի ծաղիկ հիվանդությունը էվոլյուցիայի է ենթարկվում ավելի արագ, քան ենթադրվում էր․ գիտնականներ

Պորտուգալացի գիտնականները հայտարարել են, որ կապիկի ծաղիկ հիվանդությունը էվոլյուցիայի է ենթարկվում շատ ավելի արագ, քան ենթադրվում էր։ Այս առնչությամբ գիտական հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine հանդեսում։ Գենետիկ անալիզը ցույց է տվել, որ վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել 6-12 անգամ ավելի արագ, քան կարծվում էր։ Սա խոսում է այն մասին, որ պաթոգենը մարդկանց վարակման նոր ձեւեր է գտել։

Գիտնականները կարծում են, որ վարակվել կարելի է կամ սերտ շփման միջոցով, կամ օդակաթիլային եղանակով։ Հայտնի է նաեւ, որ ներկայումս կա կապիկի ծաղիկի երկու ենթատեսակ՝ արեւմտաաֆիկական եւ Կոնգո գետի ավազանի։ Առաջինը ավելի նվազ մահաբեր է։ Նախկինում արված հետազոտությունների համաձայն այս կարգի վիրուսները տարեկան միայն մեկ կամ երկու անգամ են մուտացվում, ինչը հիմա, սակայն արագացել է։