Արդյոք սթրեսը հանգեցնում է մազաթափության 

Արդյոք սթրեսը հանգեցնում է մազաթափության 

Հոգեբանական սթրեսն իրոք կարող է հանգեցնել մազաթափության։ Սակայն մազաթափությունը սկսվում է նյարդային գերլարված վիճակի ոչ սկզբնական փուլում, այլ միայն 3-6 ամիս անց։ Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները։ Նշվում է, որ խիստ դիետաները, ֆիզիոլոգիական կամ էմոցիոնալ ուժգին սթրեսը, հորմոնալ փոփոխությունները, աուտոիմունային խանգարումները, տարատեսակ հիվանդությունները եւ որոշակի դեղերի ընդունումը կարող են ազդել մազերի որակի վրա։

Ընդ որում, որոշ դեպքերում մազաթափությունն ավելի ուժգին է լինում, այլ դեպքերում՝ ավելի դանդաղ։ Մազաթափություն, ըստ մասնագետների, կարող է առաջացնել նաեւ կորոնավիրուսային հիվանդությունը, քիմիաթերապիան, անեմիան, շաքարային դիաբետը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները։ Սթրեսի ժամանակ օրգանիզմը անցնում է էներգիայի խնայման ռիթմի եւ դա կարող է սկզբում միայն ազդել մազերի աճի արագության վրա, իսկ 3-6 ամիս անց նոր միայն պատճառ դառնալ մազաթափության։