Ներկայացվել է նորացված մարդանման «Ատլաս» անունով ռոբոտը
Boston Dynamics-ը ներկայացրել է «Ատլաս» անվանումը կրող նորացված մարդանման ռոբոտը։ Նախկին մոդելը հիմնված է եղել հիդրավլիկ շարժիչների վրա։ Նոր «Ատլասը» կոմերցիոն պրոդուկտ է դառնալու Stretch մանիպուլյատորի եւ Spot ռոբոտաշան հետ միասին, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Ընկերության առաջին հաճախորդը դառնալու է Hyundai-ն, որն օգտագործելու է մարդանման ռոբոտը՝ իր ավտոարտադրական հզորություններում։ Փորձարկումները սկսվելու են հաջորդ տարի։
Հիդրավլիկ «Ատլասները» հասել են իրենց հնարավորության գագաթնակետին եւ չեն կարողացել տձեւ ծանր առարկաների հետ աշխատանքային առաջադրանքները հաղթահարել։ Այս տարվա ապրիլի կեսերին ընկերությունը հրաժարվել է այս մոդելից եւ անցել նորացված մոդելի մշակմանը։ Առայժմ հայտնի չէ, թե նորացված մոդելը երբ կհանվի շուկա եւ կհասնի պատվիրատուներին։
Կարծիքներ