Շիրխանյանը Մանվելին չի ուզում պաշտպանել

Շիրխանյանը Մանվելին չի ուզում պաշտպանել

Ի՞նչ իմաստ ուներ Արցախի հերոս, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսքան երկար բանտում պահելը, ո՞ւր պետք է նա փախչեր։ Նման հարց ուղղեցինք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին։ Սակայն նա հրաժարվեց պատասխանել, ասելով՝ «Հետո կխոսենք»։

Շիրխանյանին հիշեցրեցինք, որ ինքը ևս եղել է Մանվել Գրիգորյանի վիճակում, երբ 2015 թվականի աշնանը Երևանում վնասազերձված «զինված հանցախմբի» գործով մեղադրվում էր հանցավոր համագործակցության անդամ լինելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ։ «Հիմա չեմ կարող խոսել։ Բերդում լինելու արդյունքում ես հիմա կորցնում եմ ձայնս։ Դա գալիս է բերդից։ Մինչ այդ ես չունեի այդ խնդիրը։ Հետո ժամանակ կլինի, կխոսենք»։ Վահան Շիրխանյանն ասաց, որ հնարավոր է, իրեն վիրահատեն։ Նա ձայնալարերի հետ կապված հիվանդություն է ձեռք բերել, որի արդյունքում համարյա կորցրել է ձայնը: