Ես այն չեմ, ինչն ինձ հետ պատահել է, ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ․ Կարլ Գուստավ Յունգ

Ես այն չեմ, ինչն ինձ հետ պատահել է, ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ․ Կարլ Գուստավ Յունգ

• Ինչը ձեզ զայրացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքներդ ձեզ հասկանալուն:

• Միայնությունը պայմանավորված է ոչ թե շրջապատում մարդկանց բացակայությամբ, այլ մարդկանց հետ խոսելու անհնարինությամբ այն մասին, ինչը կարեւոր է թվում:

• Դեպրեսիան նման է սեւազգեստ կնոջ: Եթե եկել է, մի՛ վանիր հեռու, այլ հրավիրիր սեղանի մոտ, ինչպես հյուրի, եւ լսիր այն ամենը, ինչ նա մտադիր է ասել:

• Երկու մարդու հանդիպում նման է երկու քիմիական տարրի հանդիպման: Փոխարկում կարող է տեղի չունենալ, իսկ եթե տեղի է ունենում, փոխվում են երկուսն էլ:

• Ինքդ քեզ հետ հանդիպումն ամենատհաճներից է:

• Կախվածության ցանկացած տեսակ տհաճ է թե՛ ալկոհոլից, թե՛ թմրանյութից, թե՛ իդեալիզմից:

• Մի՛ պահիր նրան, ով հեռանում է քեզնից, այլապես չի հայտնվի նա, ով գալիս է քեզ մոտ:

• Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռը նրա ծնողների չապրած կյանքն է:

• Մարդը խենթացած կենդանի է: Այդ խենթությունից երկու ելք կա. կա՛մ նա պետք է նորից կենդանի դառնա, կա՛մ դառնա ավելի բարձր, քան մարդն է:

• Քո ներսի խավարը ճանաչելը լավագույն միջոցն է ուրիշների խավարը հաղթելու համար:

• Մահը, եթե հոգեբանորեն ճիշտ մոտենաս նրան, ոչ թե վերջն է, այլ` նպատակը: 

• Այն, ինչին դու ընդդիմանում ես, մնում է քեզ հետ:

• Երբ մենք չենք գիտակցում, թե ինչ է մեր ներսում կատարվում, մեզ թվում է, թե դա ճակատագիր է:

• Մարդիկ կանեն ամեն անհնարինը, որպեսզի խուսափեն դեմ առ դեմ իրենց հոգու հետ հանդիպումից:

• Ես այն չեմ, ինչն ինձ հետ պատահել է, ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ:

• Երեխաները սովորում են ծնողների օրինակից, ոչ թե նրանց բառերից:

• Սիմվոլը միշտ ներառում է ավելի մեծ իմաստ, քան նրա ակնառու եւ միանգամից մտքին եկած նշանակությունն է:

• Եթե դուք օժտված մարդ եք, ապա դա ոչ թե նշանակում է, որ դուք ինչ-որ բան եք ստացել, այլ որ ինչ-որ բան ունեք տալու:

• Ինքն իրենով կյանքը նշանակություն չունի այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվում մեկը, ով փորձում է մեկնաբանել այն:

• Բոլոր հոգեկան հիվանդությունների հիմքում ընկած է վաստակած տառապանքը չապրելու ցանկությունը:

• Մենք ձգվում ենք դեպի անցյալ` մեր ծնողների մոտ, դեպի ապագա` մեր երեխաների մոտ, որը մենք երբեք չենք տեսնելու, սակայն որոնց մասին ցանկանում ենք հոգ տանել:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ